ԳլխավորՀայաստանս

Ես ձեզանից մե՛կն եմ. Արթուր Ալեքսանյանը՝ սահմանապահ զինվորներին

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին:

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով: Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ձեզանից մե՛կն եմ։ Ես իմ հայրենիքի զինվորն եմ…»,- «Ինստագրամի» իր էջում գրել է Ալեքսանյանը:

Հայ զինվորներին իր աջակցությունն էր հայտնել նաեւ Հենրիխ Մխիթարյանը։

Comment here