ԳլխավորՀայաստանս

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Օլիմպիական չեմպիոնը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնվելու իրավունքը` առաջնահերթություն տալով առավել խոցելի խմբերի երեխաներին: «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ բարի կամքի դեսպան: Առաջարկն ընդունել եմ անմիջապես, քանի որ կապված է երեխաների ապագայի հետ»,- ասաց Ալեքսանյանը:

Գյումրեցի մարզիկը նշեց, որ ըստ վիճակագրության մինչև 5 տարեկան երեխաների 14 տոկոսը նորմայից բարձր քաշ ունի, իսկ 9 տոկոսը թերսնված է: «Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի` առողջ սնվելով»,- շեշտեց մարզիկը:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Comment here