ԼուրԿրթություն

Անգլերենի իմացությունը հավաստող վկայականներ՝ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի 18 անդամների

Նոյեմբերի 18-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում վարչական աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի 18 անդամներ ստացան անգլերենի իմացությունը հավաստող վկայականներ: Անգլերենի վերապատրաստման դասընթացները կազմակերպվել էին Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կողմից և անցկացվել 2019թ.-ի ընթացքում երկու փուլով  (փետրվարի 15-ից հունիսի 10-ը և ապրիլի 10-ից հոկտեմբերի 30-ը):

Վարչական աշխատակազմի համար անցկացվել էին միջին մակարդակի, իսկ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ սկսնակ մակարդակի դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցները թեստավորվել էին, որպեսզի ստանան անգլերենի համապատասխան իմացությունը հավաստող վկայականներ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here