ԳլխավորԼուր

Հայտնի է 2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը

Յուն Ֆոսե

2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի գրող և դրամատուրգ Յուն Ֆոսեին «իր նորարարական պիեսների և արձակի համար, որոնք հնչեցնում են անարտահայտելին», հայտարարել Է Նոբելյան կոմիտեն։ Տեղեկությունը հայտնում է «Ֆորբս»-ը։

«Նրա հսկայական ստեղծագործությունն ընդգրկում է ժանրերի լայն տեսականի և բաղկացած է բազմաթիվ պիեսներից, վեպերից, բանաստեղծական ժողովածուներից, էսսեներից, մանկական գրքերից և թարգմանություններից: Չնայած այսօր նա աշխարհի ամենահայտնի դրամատուրգներից է, նրա արձակը նույնպես ավելի ու ավելի հայտնի է դառնում»,- նշվում Է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Ֆոսեն վեպեր է գրում այնպիսի ոճով, որը հայտնի է դարձել որպես «Ֆոսեի մինիմալիզմ» ։

Յուն Ֆոսը 64 տարեկան է, 1983 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը ՝ «Կարմիրը, սևը», նրա առաջին պիեսը՝ «Եվ մենք երբեք չենք բաժանվի», լույս է տեսել 1994 թվականին։

Նորվեգացի գրող, դրամատուրգ Յուն Ֆոսեն
Նորվեգացի գրող, դրամատուրգ Յուն Ֆոսեն