ԳլխավորԼուր

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում. տեղ-տեղ բուք է

Բուք, ձնապատ ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։

Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։