Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այս պահին բուք է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ Ամասիայի և Անիի տարածաշրջաններում ձյուն է գալիս:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։