ԳլխավորԼուր

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

«Աստղիկի ծնունդը» խճանկարը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով:

Հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի «Սևան — 2» հանգստյան տան ճաշարանի պատին գտնվող «Աստղիկի ծնունդը» խճանկար և նույն մարզի Վարդաձոր գյուղի մ.թ.ա. II-I հազ. դամբարանադաշտ և ժայռապատկեր (Ք.ա. II-I հազ.) պատմամշակութային օբյեկտները։ Երևան քաղաքի Սիմեոն Երևանցի 67/1 հասցեում գտնվող բնակելի տուն (XIX դ. վերջ- XX դ. սկիզբ), Կենտրոն վարչական շրջանի (Վ․ Սարգսյան փող., 7 շենք) Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենք (1991 թ․) և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հնձան (XIII դ․) օբյեկտներին տրվել է տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։