Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է` նա մեր հորատողն է»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` տղամարդը վիրավորվելէ ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարաբախտաբար, ներքի օրգանների վնասվածք չունի։ Այժմ վիրավորում ստացածը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։
Գրիգորյանը հայտնել է նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` աշխատակիցները տարհանվել են։