ԳլխավորԼուր

Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. մեկ վիրավոր ունենք

Մարտական դիրքում

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։