ԳլխավորԼուր

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը. հայ զինվոր է վիրավորվել

Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կրկոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Comment here