ԳլխավորԼուր

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նա այդ պաշտոնում կփոխարինի Սամվել Բաբայանին, որն Արցախի ԱԽ քարտուղարն էր 2020 թվականի մայիսի 29-ից մինչեւ նոյեմբերի 10-ը։

61-ամյա Վիտալի Բալասանյանը ԱԽ քարտուղար է եղել նաև 2016-ից 2019 թվականներին։

Վիտալի Բալասանյան եւ Արայիկ Հարությունյան

Comment here