ԳլխավորԼուր

Խցանումներ՝ Կիևից դուրս եկող ճանապարհներին. տեսանյութ

Ուկրաինայի դեմ հատուկ գործողության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խցանումներ են առաջացել։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքից դուրս եկող ավտաճանապարհները խիստ ծանրաբեռնված են, մարդիկ շտապում են լքել քաղաքը։

Ականատեսի վկայությամբ` Կիևը զրկված է էլեկտրականությունից, ջրից, բջջային կապից ու ինտերնետից, փակ են մթերային խանութները։ Քաղաքում տագնապի ազդանշան է հնչում։

Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Ժամեր առաջ էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։