ԳլխավորԽոսքՔմծիծաղ

«Տեր Աստված, մի բան արա՝ էս անգամ էլ չկտրվեմ…». ուսանողի աղոթքը

«Աստված ջան, որ երկնքում ես կամ ինչ-որ մի տեղ՝ այդ մասերում, շատ եմ խնդրում՝ մի բան արա՝ էս անգամ էլ չկտրվեմ, խոստանում եմ այսուհետ դասերից երբեք չբացակայել, բոլոր դասախոսներին սիրով ու ժպտադեմ լսել, հենց ազատ ժամ լինի՝ գնալ մյուս խմբում դասի նստել, բոլոր դասախոսությունները գրել՝ անձամբ, առավոտյան ոչ միայն չուշանալ, այլեւ 1 ժամ շուտ գալ ու բուհի բակում սպասել՝ մինչեւ դռները բացվեն, դասի ժամանակ հեռախոսս անջատել՝ նույնիսկ եթե երեկվա փարթիի նկարներին եմ անհամբեր սպասում, թոշակի քչությունից կամ ուսման վարձի շատությունից չբողոքել, բոլոր սեմինարներին պատրաստվել, «զաչոտնիկին» ստուգման գրքույկ ասել ու ավելի խնամքով վերաբերվել, քան «Այֆոն 50»-իս, տրանսպորտում ականջակալներիս հնչող աղմուկով չխլացնել մեջքիս ու կողքիս կպած ու արվեստից բան չհասկացող դժբախտներին, ավելին՝ խոստանում եմ տանը մոռանալ ականջակալներս, գիշերները իմ ամենասիրած սերիալից մեկ մասից ավելի չնայել, եթե նույսիսկ «Գահերի խաղի» նոր եթերաշրջանն ամբողջությամբ ինտերնետ գցած լինեն…

Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Մնացած մեղքերս ու հաճույքներս էս պահին չեմ հիշում, որովհետեւ մեր կուրսի «զուբրիտ անող» գերազանցիկներն արդեն դուրս են եկել քննասենյակից, հերթն իմն է, իսկ իմ մեջ մի մեծ խուճապ է միայն։ Մտնում եմ, Աստված ջան, ինձ մենակ մի թող բարու ու չարի սպասվող մենամարտում։ Ամեն»։

Usanogh.am

Comment here