ԳլխավորԼուրԿրթություն

Ովքեր եւ ինչ կարգով կարող են պարտադիր զինծառայությունից տարկետում վերցնել. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարությունը մարտի 23-ին նիստում հավանության էր արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրման կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծի ընդունմամբ կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգի նոր և որակյալ կադրերով ապահովմանը:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն անդրադարձել է փոփոխություններին ու նոր համակարգին։

Մանրամասները՝ տեսանյութում։