ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները Սիսիանում թակել են բնակիչներից մեկը դուռը. Sputnik Արմենիա

Պարեկային ավտոմեքենա

Երեկ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց համայնքի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։

«Ադրբեջանցիները բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն, և ոստիկաններն էլ շատ արագ եկել են»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` իրավապահները զբաղվում են այդ հարցով, համայնքում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։