ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի ընդունելության վերջնաժամկետը ապրիլի 12-ն է. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի ընդունելության վերջնաժամկետը ս․թ․ ապրիլի 12-ն է, հայտնում են բուհի լրատավական ծառայությունից։

Դպրոցը գործելու է 2023-2024 ուսումնական տարվանից:

Դպրոցի նպատակն է խթանել Հայաստանում մրցունակ, արդիական և համընդգրկուն կրթության զարգացումը։ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը ձգտում է ստեղծել 21-րդ դարի հրամայականներին համահունչ կրթական միջավայր:

Ավագ դպրոցը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ է։ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը բնագիտամաթեմատիկական առարկաների համար մշակել է «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական հեղինակային ծրագիր, իսկ հումանիտար պարտադիր բոլոր առարկաները դասավանդվում են պետական առարկայական օրինակելի ծրագրերին համապատասխան։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։

2023-2024 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը կազմակերպվելու է հետևյալ ժամանակացույցով՝

• էլեկտրոնային հայտադիմումի ընդունում՝ մարտի 22-ապրիլի 12 (պահանջվող փաստաթղթերի և հավելյալ մանրամասների մասին կտեղեկացվի դիմումը լրացնելիս),

• ընդունելության քննություն՝ ապրիլի 22,

• նախնական արդյունքների հրապարակում՝ ապրիլի 27,

• բողոքարկում՝ ապրիլի 27-ապրիլի 29,

• արդյունքների հրապարակում՝ մայիսի 5,

• հարցազրույց՝ մայիսի 10-մայիսի 13,

• ընդունելության վերջնական արդյունքների հրապարակում՝ մայիսի 25։