ԳլխավորԼուր

ԵՊՀ ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվել են

Նոյեմբերի 6 -ին տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր կազմի առաջին նիստում մենք՝ ՀԽ սովորող անդամներս, բարձրաձայնելով ՀԽ անդամներից մեկի ընթացակարգային խախտումներով ընտրվելու փաստը, որոշեցինք չմասնակցել ՀԽ որոշումների ընդունման քվեարկությանը, մինչև խնդիրը չուսումնասիրվի և համապատասխան լուծում չստանա (մանրամասները` տեսանյութում):

Այս մասին հայտնում է ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

«Արդյունքում` ՀԽ ուսանող անդամներով չմասնակցեցինք նախորդ երկու նիստերի քվեարկություններին, սակայն կարևորելով ուսանողների կողմից բուհի բարձրագույն կառավարման մարմնում որպես ուսանողության ներկայացուցիչ առաջադրված լինելու պատասխանատվությունը` ներկայացված հարցերի վերաբերյալ հայտնել ենք մեր տեսակետները:

Արդյունքում` այսօր տեղեկացանք, որ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ Աննա Փոլադյանի լիազորությունները, որպես ԵՊՀ ՀԽ անդամ դադարեցվել են, և նրա փոխարեն ՀԽ նոր անդամի ընտրության համար հայտարարվել է մրցույթ»: