ԳլխավորԼուր

Կայացել է Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսը

Երևանում հոկտեմբերի 8-ին կայացել է Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսը: Այն Ազնավուրի վերջին ու ամենածավալուն ինքնակենսագրականն է:

«La Bohème. Անցած օրեր»-ը  Ազնավուրը գրել է 2003 թվականին: Գրքում տեղ գտած հիշողությունները ընթերցողին հնարավորություն են տալիս բացահայտել երգիչ, դերասան ու գրող, եղբայր, ամուսին ու ընկեր Ազնավուրին։

Այս հուշագրությունն առաջին անգամ հրատարակվել է 2004-ին: 17 տարի անց գիրքը կրկին հրատարակվում է հայերեն՝ նոր խմբագրմամբ ու շապիկով: Առաջին հրատարակության թարգմանիչը ևս Համլետ Գասպարյանն էր: Օրեր առաջ նա հեռացավ կյանքից, «La Bohème. Անցած օրեր» գիրքը դարձավ նրա  թարգմանական վերջին գործը: Գրքի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև հատուկ հիշատակի արարողություն՝ նվիրված գրքի թարգմանչի հիշատակին։

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաեւ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակը Շուշան Պետրոսյանի կատարմամբ։

Comment here