ԳլխավորԼուր

«Մաթեմատիկա». հեռակայի թեստերն ու պատասխանները

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում մեկնարկել են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։

Հոկտեմբերի 23-ին հանրապետության 14 քննական կենտրոնում անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությունը։ Հայտագրվել է 1264 դիմորդ։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ներկայացնում է քննական թեստերն ու պատասխանները։

«Մաթեմատիկա»

Թեստ1 թեստ2 թեստ3 թեստ4

Պատասխան

Հիշեցնենք՝ այս տարի հեռակայի քննություններն անցկացվում են կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների նման:

Այդ նպատակով հանրապետությունում ձևավորվել է 14 քննական կենտրոն, 6-ը՝ մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում:

Հաջորդ քննությունը հոկտեմբերի 25-ին է. դիմորդները կստուգեն գիտելիքները «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) առարկայից։