ԳլխավորԼուր

«Սուրմալու»-ի պայթյունից 14-ամյա աղջիկ է տուժել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։

Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կա 3 զոհ, 61 տուժած։