ԳլխավորԼուր

Զինված տղամարդիկ մտել են Նոր Նորքի ոստիկանության շենք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Զինված տղամարդիկ մտել են Նոր Նորքի ոստիկանության շենք։ Համապատասխան տեսանյութը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը։ Տեսանյութում լսվում է պայթյունի կամ կրակոցի ձայն։

Armlur.am-ն էլ գրում է, որ Մարտական եղբայրության անդամները ոստիկանության բաժնում նռնակ են պայթեցրել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վիրավորներ։

***

Ժ. 18.49- Ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

Ժ. 19.20. ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին զինված քաղաքացուն։