ԳլխավորԼուր

Զորակոչի մասին կիրազեկվի նաեւ էլեկտրոնային եղանակով. նախագիծ

Ծանուցագիր, զորակոչ

ՀՀ  ՊՆ-ն առաջարկում է փոփոխել զորակոչի մասին քաղաքացիներին իրազեկելու կարգը և ավելացնել նաև էլեկտրոնային իրազեկման տարբերակը։

Զորակոչի մասին քաղաքացիներին կիրազեկվի ոչ միայն փոստային նամակով, այլ նաև կուղարկվի անձնական էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ծանուցումը կտեղադրվի հայտարարությունների azdarar.am կայքում։

Առաջին դեպքում ծանուցագիրը կհամարվի հանձնված, եթե ստացողը ծանոթացել է դրան և հաստատել այն էլեկտրոնային եղանակով, երկրորդ դեպքում ՝ կայքում հրապարակվելուց 5 օր հետո:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը: