Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը։
Պաշտպանության նախարարության տեսանյութում ներկայացվում է զորակոչի մանրամասն կարգը։
Հիշեցնենք՝ մինչև հունվարի 31-ը բանակ կզորակոչվեն այն տղաները, որոնց 18 տարին լրացել է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարել է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թ. հունվարի 9–31–ը ներառյալ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews