ԳլխավորԼուր

Սալիկն 9-րդ հարկից ընկել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա

Մայիսի 15-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի երեսպատման սալիկները թուլացել են և ընկել շենքի բակում կայանած ավտոմեքենայի վրա, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի 9-րդ հարկից սալիկ (մոտ 0.24 քմ) է ընկել շենքի բակում կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մասամբ վնասվել է ավտոմեքենայի դիմային հատվածը։

Փրկարարները հեռացրել են շենքի մոտակայքում կայանած 4 ավտոմեքենա և սահմանազատել տարածքը։

Comment here