ԳլխավորԼուր

ԱրՊՀ ռեկտորը պարգևատրել է ազգային դատախաղ-մրցույթում հաղթած ուսանողներին

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է ապրիլի 16-ից 18-ը Աղվերանում կայացած «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով ազգային դատախաղ-մրցույթին մասնակցած և առաջին տեղ գրաված ԱրՊՀ թիմի անդամներին՝ «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Արման Ասրյանին, Անժելիկա Հովսեփյանին և Գոհար Միրզաջանյանին՝ խրախուսելով նրանց պատվոգրերով և դրամական պարգևով:

Դատախաղը կազմակերպվել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, որին մասնակցել են թիմեր ՀՀ վեց բուհերից և Արցախի պետական համալսարանից:

Արցախի պետական համալսարանի ուսանող Արման Ասրյանը մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն հռետոր» անվանակարգում։

Comment here