ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում բուք է. իրավիճակը ճանապարհներին ժամը 20-ի դրությամբ

Հունվարի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունել ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: