ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Ձյուն, ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին մառախուղ է։