ԳլխավորԼուր

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Այսօր՝ 112 տարեկանում Լեոն քաղաքի իր տանը մահացել է իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտեն, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնում է guinnessworldrecords.com-ը: Տղամարդը մահացել է Լեոն քաղաքի իր տանը:

Ֆուենտեն ծնվել է Լեոնի Պուենտե Կաստրո թաղամասում 1909 թվականի փետրվարի 11-ին։ 13 տարեկանից աշխատել է կոշիկի գործարանում:

Նա վերապրել է իսպանական գրիպի համաճարակը, որը բռնկվել է 1918 թվականին։ 1933-ին ամուսնացել է Անտոնինա Գուտերեշի հետ, ունեցել է ութ երեխա, 14 թոռ և 22 ծոռ:

Ֆուենտեի խոսքով՝ շնորհիվ իր ոչ բարձր հասակի (1 մ 50 սմ), նա խուսափել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին (1936 թ.) մասնակցելուց, փոխարենը կոշկի հաջող բիզնես է հիմնել։