ԳլխավորԼուր

Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները

Անցակետ՝ հայ-վրացական սահմանին

Վրաստանի իշխանությունները հունիսի 1-ից կբացեն ցամաքային սահմանները, որոշումն ընդունվել Է COVID-19-ի դեմ պայքարի համակարգող շտաբի նիստի արդյունքներով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։
Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում

Բոլոր օտարերկրացի այցելուներին խորհուրդ է տրվում իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն, որը անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը:

Comment here