ԳլխավորԼուրԿրթություն

Ամառային սեմինարներ՝ Բուլղարիայի համալսարաններում

Սեմինար Բուլղարիայում

Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա քաղաքացների համար բուլղարերենի, գրականության և մշակույթի միջազգային ամենամյա ամառային սեմինարներին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Այդ սեմինարները կազմակերպում են՝

  • Սոֆիայի Սբ Կլիմենտ Օհրիդսկի համալսարանը՝ 2024 թ. հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը, նախատեսված է 1 տեղ,
  • Վելիկո Տառնովոյի Սբ Կիրիլ և Մեթոդիոս համալսարան՝ 2024 թ. հուլիսի 14-ից օգոստոսի 3-ը, նախատեսված է 1 տեղ:

Բուլղարական կողմը մասնակիցներին անվճար կապահովի կացությամբ, սննդով, վերապատրաստման դասընթացներով և մշակութային ծրագրով: Ճանապարհածախսը, սեմինարի վայր հասնելու տրանսպորտային ծախսերը և բժշկական ապահովագրությունը պետք է ապահովի ուղարկող կողմը կամ մասնակիցը:

Լրացված հայտարարագիրը մասնակիցը պետք է ուղարկի Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատուն՝ մինչև ս.թ. ապրիլի 10-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է կապ հաստատել Վլադիմա Պապովա-Նատովայի հետ հետևյալ email-ով՝ vpapova@mon.bg կամ հեռախոսահամարով՝ +359 2/921 7582: