ԳլխավորԼուր

Սեմինար Արդարադատության ակադեմիայում՝ դատախազի թեկնածուների համար

Փետրվարի 4-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար դատախազների թեկնածությունների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց համար: Այն նվիրված էր ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի արդի հարցերին:

Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Սեմինարը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, IRZ-ի ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանը: