ԳլխավորԼուր

Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» է ստացել

18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության (“Bad guy“), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի (“When We All Fall Asleep, Where Do We Go?”) համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Լավագույն սոլո փոփ-կատարող է ճանաչվել Lizzo-ն “Truth Hurts” կոմպոզիցիայով:

Լավագույն ռոք-կոմպոզիցիա է դարձել Գերի Կլարք-կրտսերի “This Land”-ը:

«Լավագույն տեսահոլովակ» է դարձել ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի եւ քանթրի կատարող Ռեյ Բիլլի Սայրուսի հոլովակը “Old Town Road”-ի համար:

«Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է Միշել Օբաման՝ ««Կայացում» վերտառությամբ հուշագրությունների համար, որոնք ներկայայացվել են նաեւ աուդիոկրիչներով:

Լավագույն ռեփ-կոմպոզիցիա է դարձել “A Lot”-ը, որը ձայնագրել են 21 Savage-ը եւ J. Cole-ը:

“I՚ll newer live again” կոմպոզիցիան, որը գրվել է «Աստղ Է ծնվել» ֆիլմի համար, ճանաչվել է լավագույն սաունդթրեքը:

«Գրեմմի»-ի 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին Լոս Անջելեսում։

 

Comment here