ԳլխավորԼուր

Մեքսիկայում կորել է «Մերի Փոպինսը»՝ Նատալյա Անդրեյչենկոն

Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել է Մեքսիկայում: Այդ մասին Instagram-ում հայտնել Է հասարակայնության հետ կապերի հարցերով նրա ներկայացուցիչ Յան Տրունցեւը: Նրա խոսքով՝ արդեն մեկ օրից ավելի է, ինչ Անդրեյչենկոյի հետ կապն ընդհատվել Է: Հունվարի 25-ին 63-ամյա դերասանուհին Կանկունում հյուրընկալվել էր ընկերուհուն: Հանդիպումից հետո նա գանգատվել էր հոգնածությունից եւ վատ ինքնազգացողությունից:

Այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա է նստել, այլեւս կապի մեջ չի մտել, չնայած պետք է 1 ժամից հասներ նախանշված վայր։

Նատալյա Անդրեյչենկոն ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի է: Նկարահանվել է «Ցտեսություն, Մերի Փոպինս» (լուսանկարում), «Ռազմադաշտային սիրավեպ», «Սիբիրիադա» եւ այլ կինոնկարներում։

 

Comment here