ԳլխավորԼուր

«Լավ նորություն՝ ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողների, եւ վատ նորություն՝ վաճառողների համար». բիզնես-խորհրդատու

Ավտոմեքենաների գները կտրուկ նվազելու են: Այս մասին այսօր` հունվարի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը, տեղեկացնում է news.am-ը:

«Անցած տարի միայն ներմուծվել է 200 հազար մեքենա, ինչը խայտառակ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար, եւ բնական է, որ Հայաստանում ոչ այդքան պահանջարկ է եղել մեքենաների, ոչ էլ այդքան վճարունակ մարդ կա, որ էդ բոլոր ավտոմեքենաները գնեն: Այդ մեքենաները հիմնականում ներմուծվել են հետագայում վաճառելու նպատակով։ Սակայն եթե 50 տոկոսը արտահանվել է, 50 տոկոսն էլ մնացել է, ինչը լուրջ խնդիր է բոլոր տեսանկյուններից, որովհետեւ նախ էդ մարդիկ են տուժելու, որ ներմուծել են մեքենաները, երկրորդ՝ նրանք շատ էժան գներով վաճառելու են մեքենաները` որպեսզի վարկային պարտավորությունները կատարեն: Դա կբերի ավտոմեքենայի շուկայի փլուզման, այսինքն ավտոմեքենաների գները կտրուկ կնվազեն։ Դա լավ նորություն է ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողների համար եւ վատ նորություն՝ վաճառողների համար»,-ասել է Ապիկյանը:

Comment here