Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе» երաժշտական շոուի ժամանակ՝ կատարելով Սելին Դիոնի «I Surrender» երգը։ Կատարումը հիացրել է ժյուրիին. հայ մասնակիցը հնարավոր 100 միավորից ստացավ 99-ը։
Այս ելույթից հետո Սյուզաննան մասնակցեց վերջին՝ «Մենամարտ» փուլին, որում գրավեց առաջին տեղը՝ որպես պարգեւավճար ստանալով 1 մլն ռուբլի։
Սյուզաննան 28 տարեկան է, ապրում է Երեւանում։ Վոկալ տվյալները նրան փոխանցվել է տատիկից։
2017-ին մասնակցել էր «Նոր ալիք» մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։