ԳլխավորԼուր

Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ

Արդյոք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, ՀՀ կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու:

Comment here