ԱՐԷ մշակութային հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հայտարարում է մրցույթ՝ Երևանի տարբեր հատվածներում Թափոնային քանդակներ (Junk Sculpture) տեղադրելու նպատակով։
Մրցույթի պահանջները
• Մրցույթին հնարավոր է դիմել անհատապես կամ ստեղծագործական խմբով,
• Թափոնային քանդակները կարող են պատրաստվել ցանկացած կենցաղային թափոնից,
• Քանդակները պետք է ունենան 3-4 մետր բարձրություն,
• Դրանք պետք է պատրաստված լինեն ամուր հիմքի վրա այնպես, որ հնարավոր լինի հիմնավոր ամրացնել ցուցադրության վայրում և ապահովել դրանց երկարաժամկետ գոյությունը,
• Ընտրված նախագծային էսքիզների հեղինակները կստանան դրամաշնորհ 600,000 դրամի չափով։ Այն իր մեջ ներառում է հեղինակի հոնորարը և քանդակի վրա աշխատանքները իրականացնելու, ինչպես նաև հետագայում դրանք տեղադրելու համար անհրաժեշտ ծախսերը։
• Ընտրված քանդակների հեղինակները պետք է կարողանան իրականացնել քանդակների վերջնական պատրաստման և տեղադրման աշխատանքները՝ նշված ժամկետում: Հակառակ դեպքում՝ պարտավոր են իրենց ստացած դրամաշնորհը ետ փոխանցել:
Ժամանակացույց
• 12.10.2021 – 30.11.2021 (մինչև ժամը 23:59)– Մրցույթի հայտարարում
• 01.12.2021 – 10.11.2021 – Քանդակների ընտրություն
• 11.12.2021 — 15.12.2021 – Մրցույթի արդյունքների հայտարարում
• 16.12.2021 – 20.12.2021 – Հաղթողների հետ պայմանագրերի կնքում
• 21.12.2021 – 31.12.2021 – Դրամաշնորհների փոխանցում
• 01.01.2022 – 30.03.2022 – Քանդակների պատրաստում
• 01.04.2022 – 15.04.2022 – Քանդակների տեղադրում
Դիմելու կարգը
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել՝
• Ձեր պորտֆոլիոն,
• Ցանկացած տեսակի վիզուալ նյութերեր, որոնք հասկանալի կդարձնեն հեղինակի մտահղացումը (էսքիզներ/մանրաքանդակ/3D պատկերաշար/ֆոտոներ),
• Քանդակի նկարագրություն (անունը, չափսերը, օգտագործվելիք նյութը, տեղեկություն քանդակի ամրության մասին, տեղեկություն քանդակի ենթադրյալ տեղադրման ձևի մասին/պատվանդան, և այլն)
Մրցույթի մասնակցության փաթեթն ուղարկել arecultural@gmail.com հասցեով5
Վերնագրում պետք է նշել «Թափոնային քանդակ» և հեղինակի անուն ազգանունը
Հարցերի համար զանգել Մարինե Կարոյանին՝ 055 264619
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։