ԳլխավորԼուր

Տեղի է ունեցել «ԵՊՀ օլիմպիադա–2023»-ի երկրորդ փուլը

«ԵՊՀ օլիմպիադա –2023»-ի երկրորդ փուլը

Տեղի է ունեցել «ԵՊՀ օլիմպիադա –2023»-ի երկրորդ փուլը, որին մասնակցել են առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած աշակերտները, հայտնում են Մայր բուհից։

Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ հանրակրթական առարկաների օլիմպիադայի հաղթող (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Լրացուցիչ կրթական առարկաների հաղթող աշակերտները կարժանանան կրթաթոշակի: