ԳլխավորԼուր

«ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսին մասնակցում է նաև ԵՊՀ-ն

«ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսին մասնակցում է նաև ԵՊՀ-ն

Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» (DigiTech) ցուցահանդեսը, որին ներկայացուցչական տաղավարով մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը:

Մարտի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը:

Ցուցահանդեսին մասնակցում են նաև ԵՊՀ կենսաբանության, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները, «AI Lab» արհեստական բանականության լաբորատորիան՝ ներկայացնելով նշյալ ոլորտում իրենց գրանցած վերջին նվաճումները։ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի տաղավարում (ԵՊՀ-ն ծրագրի խորհրդի անդամ է) համալսարանականները ներկայացնում են նաև ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը՝ պատասխանելով այցելուներին հետաքրքրող հարցերին։

Նշենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2005 թվականից ի վեր կազմակերպում է «ԴիջիԹեք» տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են տեղական ու միջազգային, փորձառու և սկսնակ բազմաթիվ կազմակերպություններ: