ԳլխավորԼուր

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ

Վերջին զանգ

Մայիսի 22-ից 23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը, հայտնում են ոստիկանությունից։

«Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի 12–րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար, 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար աշակերտ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews