ԳլխավորԼուր

«Լռության լուսե թռիչք». լսողության խանգարումներ ունեցող երեխաների «Վերջին զանգը»

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների «Վերջին զանգը»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված՝ «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը:

Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն:

Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու  ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել մեծ նպատակների։ Նա ընդգծել է յուրաքանչյուր անձի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար մասնակցության իրավունքը՝ կարևորելով արդյունավետ սոցիալական ներառման և իրական հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Անահիտ Մանասյանը մասնակցել է լսողության խանգարումներ ունեցող երեխաների «Վերջին զանգին» Անահիտ Մանասյանը մասնակցել է լսողության խանգարումներ ունեցող երեխաների «Վերջին զանգին» Լսողության խանգարումներ ունեցող երեխաների «Վերջին զանգը» Լսողության խանգարումներ ունեցող երեխաների «Վերջին զանգը»