Կոլումբիայում ուսանողական ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել, հայտնում է RCN ռադիոկայանը։
Վթարը տեղի է ունեցել մայիսի 24-ին Լա Լինեայի հատվածում գտնվող Հելիկոիդալ կամրջի վրա։
«Հատուկ ավտոբուսը բախվել է կառույցներից մեկի բազրիքին։ Զոհերի թիվը կազմել է 10 մարդ, 11-ը վիրավորվել են»,- նշվում է նյութում։
Վթարի պահին ավտոբուսում եղել են վարորդն ու 26 ուղևոր՝ Հումբոլդտի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի 23 ուսանող, երկու պրոֆեսոր և համալսարանական մամուլի ծառայության աշխատակիցը: Նրանք բոլորը, նախնական տվյալներով, գործնական պարապմունքից մեկնել են տվյալ շրջանի թունելներում։
Ենթադրվում է, որ վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսի մեխանիկական անսարքության պատճառով։ Մեքենան բախվել է էստակադայի բազրիքին, մի քանի ուղևորներ ընկել են անդունդը։
Կոլումբիայի Արմենիա քաղաքում գտնվող Հումբոլդտի համալսարանում երկօրյա սուգ է հայտարարվել։