ԳլխավորԼուր

Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՊՆ

Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանը։

Comment here