ԳլխավորԼուր

Վորոնեժի բնակիչն ընկել է 19-րդ հարկից և ողջ է մնացել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վորոնեժի բնակիչն ընկել է 19-րդ հարկից և ողջ է մնացել

Վորոնեժում տղամարդը 19-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել` ոտքի կանգնելով փրկարարների օգնությամբ, հայտնում է ntv.ru-ն։

Միջադեպի տեսանյութում երևում է` ինչպես են փրկարարները տղամարդուն դուրս բերում մեքենայի բեռնախցիկից, որտեղ, ենթադրաբար, նա ընկել է նա։ Տղամարդը ոտքի է կանգնում և փրկարարների ուղեկցությամբ գնում, ամենայն հավանականությամբ, դեպի շտապօգնության մեքենան։

Տուժածին գլխի և ողնաշարի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել։