Մայիսի 10-12-ը Ծաղկաձորում կանցկացվի Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիաննա Մանուկյանը։
Մասնակցության հայտերը կարող են ներկայացնել Երևանում և մարզերում բնակվող 18-ից 30 տարեկան արցախցի երիտասարդները։
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճեր, SWOT հոգեբանական թեստեր, ժամանցային խաղեր, մրցույթներ: Նախատեսված են նաև հանդիպումներ հանրային դեմքերի, արվեստի և մշակույթի հայտնի գործիչների հետ:
Ծրագրի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին, նպաստել նրանց զբաղվածությանն ու կրթական աստիճանի բարձրացմանը, փորձի ձեռքբերմանն ու փոխանակմանը։
Հայտերը կարելի է ներկայացնել՝ անցնելով հետևյալ հղումով։
Լուսանկարը՝ արխիվային