ԳլխավորԼուր

Հազարավոր ֆրանսիացիներ մասնակցել են երաժշտության փառատոնին՝ հաշվի չառնելով սահմանափակումները (տեսանյութ)

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հունիսի 21-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու երաժշտության ամենամյա փառատոնին՝ անտեսելով կորոնավիրուսային սահմանափակումները։

Փառատոնի մասնակիցները չեն պահպանել սոցիալական հեռավորություն և պարել են փողոցներում։

Փարիզում և Նանտում ոստիկանները փորձել են միջամտել, իսկ Նանտում նաև արցունքաբեր գազ են կիրառել։

Մինչև օգոստոսի 31-ը Ֆրանսիայում արգելված են 5000-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները։

Comment here