ԳլխավորԼուր

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում հրուշակագործության լաբորատորիա է բացվել

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում հրուշակագործության լաբորատորիա է բացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը, հայտնում են նախարարությունից:

Լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող հարաբերությունների, կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն է:

ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել, որ լաբորատորիան լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այս ենթակառուցվածքի ստեղծումը նպատակ ունի խթանել ուսանողների ստեղծարարության զարգացումն ու գիտելիքի փոխանցումը:

Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը երիտասարդներին կոչ է արել օգտվել տրված հնարավորությունից և ձեռք բերել մասնագիտական առավելագույն գիտելիք ու հմտություններ: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի ներդրումը ապագայի կերտման եղանակ է:

Լաբորատորիայի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ֆրանսիական ճարտարապետական և շինարարական ընկերությունների կողմից։ Ամբողջ գույքն ներկրվել է Ֆրանսիայից. տեղադրվել է 12 աշխատասեղան՝ կահավորված համապատասխան նոր սարքավորումներով, նախատեսված միաժամանակ 12 սովորողի համար։

Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 700 000 եվրո, որի մեծ մասը հատկացրել է Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում հրուշակագործության լաբորատորիա է բացվել