Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով:
Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը նախապես մշակել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:
Լաբորատորիաների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2020 թ.-ի փետրվարին: ՀՀ 107 ավագ դպրոցներում այսօր գործում են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ:
Բնագիտական առարկաների («Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն») գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։
Comment here
You must be logged in to post a comment.