Գիտելիքի և դպրության օրը Հայաստանում այս տարի առաջին դասարանցիների համար սկսում է օգոստոսի 31-ին:
Նման որոշում է կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները:
Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպվում է մեկ օր շուտ, տոնական միջոցառումները կանցկացվեն բացօթյա: Հանրապետության դպրոցներն իրենց դռներն առաջին անգամ կբացեն շուրջ 37 հազար աշակերտի համար:
ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։