ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հունիսի 14-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այս գիշեր սպասվում է +17-ից +19, վաղը ցերեկը՝ +33-ից +35, երեկոյան՝ +29-ից +31 աստիճան։

Comment here